Այլ

Իրանը միայն տարածաշրջանի երկրների հետ է խոսում. Արաղչի

Իրանը միայն տարածաշրջանի երկրների հետ է խոսում. Արաղչի

Իրանի Իսլամական Հանրապետությունը Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգության մասին կխոսի միայն տարածաշրջանի երկրների հետ:

Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արաղչին Քաթար Պետության արտաքին գործերի նախարարի տարածաշրջանային հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալի բին Ֆահադ ալ-Հաջրիի հետ հանդիպմանը:

Անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին՝ Արաղչին շեշտել է երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ խորհրդատվությունները շարունակելու անհրաժեշտությունը:

«Տարածաշրջանային անվտանգության և կայունության հաստատումը ձեռք կբերվի տարածաշրջանային երկխոսությունների շրջանակներում ու տարածաշրջանի բոլոր երկրների ներկայությամբ և առանց օտարերկրյա միջամտությունների, և Իրանի Իսլամական Հանրապետությունը միայն տարածաշրջանի երկրների հետ է խոսում Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ», - հավելել է ԻԻՀ ԱԳ փոխնախարարը:

Իր կողմից Ֆահադ ալ-Հաջրին շեշտել է տարածաշրջանի քաղաքական ու տնտեսական զարգացմանն ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը` ասելով, որ հարաբերությունների լավագույն ձևը ճգնաժամերի քաղաքական լուծումն է և երկխոսության միջոցով մտահոգությունների լուծումը:

Նա նաեւ շեշտել է Քաթարի կամքն ու շահագրգռվածությունը տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման հարցում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image