Միջազգային

Եվս մեկ պատերազմ, ևս մեկ առաջնորդի առևանգում․ ի՞նչ է ուզում ԱՄՆ-ն

Եվս մեկ պատերազմ, ևս մեկ առաջնորդի առևանգում․ ի՞նչ է ուզում ԱՄՆ-ն

Politico-ն հաղորդում է, որ Թրամփի վարչակազմը ավելի ու ավելի շատ է քննարկում Կուբայի դեմ ռազմական ուժի կիրառման հնարավորությունը։

Ըստ աղբյուրների՝ Վաշինգտոնում աճում է հիասթափությունը, որ պատժամիջոցներն ու ճնշումները, այդ թվում՝ վառելիքի մատակարարման սահմանափակումները, չեն կարողացել Հավանայի կողմից բարեփոխումների հանգեցնել։

«Հետևաբար, նրանք ռազմական տարբերակը ավելի լուրջ են դիտարկում, քան նախկինում», - գրում է հրատարակությունը։

Քննարկվող հնարավոր սցենարների թվում են թիրախային միջոցառումները, այդ թվում՝ «միանվագ ավիահարված՝ վախեցնելու նպատակով»։

Հրապարակումը նշում է, որ ԱՄՆ իշխանությունները, ի թիվս այլնի, քննարկում են Կուբայի հեղափոխության առաջնորդներից մեկի՝ բանակի գեներալ Ռաուլ Կաստրոյի գերեվարման հնարավորությունը։

Թերթի տվյալներով՝ ԱՄՆ հարավային հրամանատարությունն արդեն սկսել է դրա համար ծրագրր պատրաստել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image