Էքսկլյուզիվ

«Հրապարակ»․ Արցախի ներկայացուցչությունում փակ հանդիպում է տեղի ունեցել․ ինչ են քննարկել

«Հրապարակ»․ Արցախի ներկայացուցչությունում փակ հանդիպում է տեղի ունեցել․ ինչ են քննարկել

Մի քանի օր առաջ Արցախի ներկայացուցչությունում նախագահ Սամվել Շահրամանյանի նախաձեռնությամբ, Արցախի քաղաքական խավի ներկայացուցիչների մասնակցությամբ փակ հանդիպում է կայացել։ Հանդիպմանը մասնավորապես ներկա են եղել խորհրդարանական ուժերի ու խմբակցությունների ղեկավարները, գործադիրի որոշ ներկայացուցիչներ։ Նպատակն արցախցիների միասնականության խնդիրն է եղել, առիթը` հատուկ ծառայության ներկայացուցիչների ներխուժումը ներկայացուցչություն եւ Շահրամանյանի ավտոմեքենան առգրավելը։

Շահրամանյանը հայրենակիցներին հորդորել է՝ անկախ քաղաքական տարաձայնություններից, միասնականություն դրսեւորել, քանի որ այսօր ինքն է իշխանությունների թիրախում, վաղը կարող է ներկաներից յուրաքանչյուրը լինել։ Խոսքը հատկապես ուղղված է եղել «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանին, ով իր ելույթում արդարացել է, թե իրավիճակի մասին իրենց քաղաքական ուժին պատշաճ չեն տեղեկացրել, եւ հակընդդեմ մեղադրանքներ է հնչեցրել, թե` եթե միասնական լինեիք, մեր ուժին անկյուն չէիք մղի: Ապա հայտարարել է, որ առաջիկայում, հենց միասնականության գաղափարը կյանքի կոչելու համար, ինքն ակտիվ քայլեր է անելու: Ներկաները հասկացել են, որ Սամվել Բաբայանը նպատակ ունի արցախցիների միասնականության լոզունգի ներքո հայաստանյան առաջիկա քաղաքական գործընթացներին՝ ընտրություններին մասնակցել։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Շատ կարեւոր հաշիվը

Շատ կարեւոր հաշիվը

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդի...

×
Gallery Image