Քաղաքականություն

Մինչ ընդդիմություն ու հասարակությունը խառն են, Փաշինյանենք շարունակում են իրենց աշխարհաքաղաքական «լարախաղացությունը» 

Մինչ ընդդիմություն ու հասարակությունը խառն են, Փաշինյանենք շարունակում են իրենց աշխարհաքաղաքական «լարախաղացությունը» 

Ապրիլի 25-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։  Ըստ Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների.«ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ուղիղ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների ղեկավարների միջև Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շուրջ։ Համաձայնեցվել է նաև սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի կազմը»։

Իսկ ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները նկատում են. «Բայրամովն ու Միրզոյանն ամեն ինչում պայմանավորվել են. Ուղիղ! Սա ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ապրիլի 6-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման առաջին քայլն է։ Դրանց համաձայն՝ կողմերը մինչև ապրիլի վերջ պետք է ձևավորեին սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով երկկողմանի հանձնաժողով։ Նախատեսվում էր նաև առաջին քայլերը ձեռնարկել խաղաղ բանակցություններ սկսելու համար՝ հիմնվելով Ադրբեջանի առաջ քաշած հինգ հիմնարար սկզբունքների վրա, այդ թվում՝ միմյանց տարածքային ամբողջականության պաշտոնական ճանաչումը»:

Հիշեցնենք, որ Բրյուսելյան եռակողմ հանդիպումից ու պայմանավորվածությունից հետո ադրբեջանական պաշտոնական աղբյուրները եւ Շառլ Միշելը հայտարարեցին, որ Մինսկի խումբն այլեւ դերակատարում չունի Արցախի խնդրի հետ, քանի որ խումբն այլեւս գոյություն չունի: Սակայն սրանից հետ Փաշինյանը  մեկնեց Մոսկվա, այնտեղ փաստաթղթերի մի ողջ փաթեթ ստորագրեց, որից հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց.«Սահմանների սահմանազատման և սահմանազատման մասին համաձայնագիրը կիրականացվի ռուսական բանակի գլխավոր շտաբում պահվող խորհրդային ռազմական քարտեզների հիման վրա և համաձայն անցյալ տարի առաջարկված օրակարգի. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

ՌԴ ԱԳՆ-ն նաեւ նշել է ձախողվել են ռուս-ադրբեջանա-հայկական հայտնի պայմանավորվածությունների թեման ամենաբարձր մակարդակով յուրացնելու Բրյուսելի «անամոթ փորձերը»: Այսինքն՝ Փաշինյանի մոսկովյան այցից հետո ՌԴ ԱԳՆ-ն Արեւմուտքին հասկացրեց, որ Մոսկվան մերժում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ՝ առանց Ռուսաստանի մասնակցության ձեւաչափով սահմանային հանձնաժողով ստեղծելու ցանկացած փորձ, ինչպես Փաշինյանը պայմանավորվել է Բրյուսելում։

 Ըստ էության Փաշինյանը իր համաձայնությունը տվել է նաեւ Կրեմլին: Ստացվում է, որ ՀՀ վարչապետը գնում է Բրյուսել, այնտեղ համաձայնվում նրանց առաջ քաշած նախապայմաններին: Դրանից հետո մեկնում է Մոսկվա, այստեղ էլ է համաձայնվում առաջ քաշած նախապայմաններին,  որոնք հակասում են նախորդներին: Դրանից հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նորից խոսում է Ադրբեջանի արտգործնախարարի հետ ու նորից վերահասատանում Փաշինյանի բրյուսելյան պայմանավորվածությունը, որը արդեն հերքվել էր: Ստացվում է, որ Փաշինյանն ու Միրզոյանը մտել են աշխարհաքաղաքական լարախաղացության մեջ ու խաղում են երկու լարի վրա՝ մերթ՝ Բրյուսել, մերթ՝ Ռուսաստան, եւ այսպես՝ շարունակ: Ու այս անլուրջ խաղի արդյունքը կարող է հանգեցնել Ուկրաինայի ճակատագրին, որտեղ զենքի միջոցով իրենց աշխարհաքաղաքական հարցերն են լուծում Արեւմուտքն ու Ռուսաստանը:

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image