ՀՕՊ համակարգերը ուկրաինական 39 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Կուրսկի, Բելգորոդի, Վորոնեժի, Բրյանսկի և Լենինգրադի մարզերում:
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են 19 ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքեր Կուրսկի, 9-ը՝ Բելգորոդի, երեքը՝ Վորոնեժի, հինգը՝ Բրյանսկի և երեքը՝ Լենինգրադի մարզերում», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Անցած գիշեր Կիևի ռեժիմը հերթական անգամ ահաբեկչություն է իրականացրել Ռուսաստանի տարածքում, հավելել է գերատեսչությունը: