Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս իշխանությունների օրոք բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք, օրինակ` մարդուն, որը մի քանի օրով Հայաստան է ժամանում՝ հարազատի հուղարկավորությանը կամ հարսանիքին մասնակցելու, կամ սեփական ծնունդը հարազատների հետ նշելու համար, օդանավակայանում ՌՈ աշխատակիցները ծանուցագիր են հանձնում Զինկոմներ ներկայանալու համար։ Նախընտրական շրջանում ասում էին՝ ընտրություններով է պայմանավորված:
Հիմա էլ ընտրություններն ավարտվել են:
Մինչդեռ բանակում ծառայելը, թեկուզ 25 օր, յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է լինի ոչ թե պատիժ, հետապնդում կամ վախի պատճառ, այլ պատիվ՝ իր երկրի բանակում ծառայելու և հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու։ Դրան հասնելու համար համապատասխան հսկայածավալ աշխատանք է պետք կատարել: Որպեսզի դա լինի անխոս գիտակցում, ոչ թե քարոզչության կարճ արդյունք:
Բանակը պետք է լինի հայրենիքի պաշտպանությանը ծառայելու պատիվ, ոչ թե իշխանության ձեռքում քաղաքացուն պատժելու գործիք»։