Հասարակություն

Ազիզ Ուզոևի 130 գառները սատկել են կայծակից

Ազիզ Ուզոևի 130 գառները սատկել են կայծակից

Հունիսի 29-ին, Կոտայքի մարզում՝ Աժդահակ լեռան տարածքում, կայծակը սպանել է Մրգավետ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Ազիզ Ուզոևի 130 գառներին․ նրանց սիրտը պայթել է։ Նա 8 միլիոն դրամից ավելի վնաս է կրել։

Ազիզը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ հիմա գառների դիերը բերել է Արարատ, բայց գնորդ չկա։ «Մարզպետարանից եկան, ոչ մի բան չասեցին, մենակ ասացին, որ կարան միջնորդեն՝ գազանանոցը առնի, էդ էլ 200, 300 դրամ է ու էդի արդեն․․․ հիմա չգիտենք ում դիմենք։ Խնդրում ենք Արարատի մարզպետին, մեր գյուղապետին՝ օգնեն, ինչով կարող են։ Ոչ հոշոտված ա, ոչ էլ գայլի ու կատաղած շան կողմից հարձակման հետևանքն ա եղել»։ Ընտանիքը այդ 8 միլիոն դրամը վարկով է վերցրել։

Մրգավետի գյուղապետարանից քարտուղարը «Հրապարակին» հայտնեց, որ հենց հիմա Ուզոևի գառների հարցով գյուղապետարանի նիստ են անում, աշխատանքային խումբ են կազմում, որ գնան տեղում ուսումնասիրեն վնասի չափը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image