Հասարակություն

Թաղապետը տուժողին մեղավոր կարգեց

Թաղապետը տուժողին մեղավոր կարգեց

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն Արարատյան փողոցի 66-րդ շենքում տեղի ունեցած արտակարգ պատահարի կապակցությամբ տարօրինակ հայտարարություն է տարածել՝ դրա ողջ պատասխանատվությունը դնելով տուժած քաղաքացու վրա: Հիշեցնենք․ արտաքին պատշգամբի փլուզման պատճառով շենքի բնակիչն ապրիլի 26-ին վայր էր ընկել ու ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եւ հետագայում նմանատիպ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով՝ քաղաքացիներին կրկին անգամ իրազեկում ենք՝ բազմաբնակարան շենքերի պատշգամբները հանդիսանում են բնակարանի սեփականատիրոջ սեփականությունը, եւ  դրա պահպանման, վերանորոգման աշխատանքները պետք է իրականացնի բնակարանի սեփականատերը»:  Այս հատվածում սա երկրորդ դեպքն է, որտեղ, ի դեպ, բոլոր շենքերի պատշգամբները վթարային են: Մի քանի տարի առաջ զոհը, որը կրկին տարեց կին էր, մահացել էր: Կարեւր չէ, թե որ հարկում է պատշգամբը՝ 2-րդ, 4-րդ, թե 10-րդ: Քաղաքացին պետք է միլիոններ ծախսի, վերամբարձ կռունկ բերի ու վերանորոգի իր պատշգամբը, եթե ոչ՝ թող վայր ընկնի, մեռնի, պետությունը կապ չունի: Ի դեպ, կան բնակիչներ, որոնց արտաքին պատշգամբները, այնուամենայնիվ, նորոգում են պետական գումարներով: «Որպես բարի կամքի դրսեւորում, յուրաքանչյուր տարվա ծրագրերով իրականացվում են վթարային պատշգամբների վերանորոգման եւ ամրացման աշխատանքներ՝ սահմանափակ քանակությամբ»,- նշված է բարեգործ թաղապետի պատասխանում: 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image