Միջազգային

Զոհ և վիրավորներ կան․ Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի վրա

Զոհ և վիրավորներ կան․ Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի վրա

ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզում անօդաչուի հարձակումը հետ մղելիս մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել, հայտնել է մարզպետ Գլեբ Նիկիտինը։

«Գիշերվանից Նիժնի Նովգորոդի մարզը հետ է մղում թշնամու անօդաչու թռչող սարքերի հարձակումը. ՀՕՊ ուժերը 30 ԱԹՍ են ոչնչացրել», – գրել է Նիկիտինը Telegram-ում։

Նրա խոսքով` ընկած բեկորներից աննշան վնաս է հասցվել մեկ արդյունաբերական օբյեկտի և մի քանի բնակելի շենքերի։
«Սրտի ցավով պետք է հայտնեմ մեկ խաղաղ բնակչի մահվան մասին։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում նրա հարազատներին և մտերիմներին, կիսում ենք նրանց վիշտը և անհրաժեշտ աջակցություն տրամադրենք։ Նախնական տեղեկություններով՝ ևս չորս վիրավորներ կան, նրանց արագ բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Մեկ մարդ հոսպիտալացվել է», – հայտնել է մարզպետը։

Նիկիտինը հավելել է, որ արտակարգ իրավիճակների աշխատակիցները գտնվում են դեպքի վայրում, ՀՕՊ աշխատանքը շարունակվում է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image