Այո, կար ժամանակ, երբ պետք չէր, որ երկրի ղեկավարն ասեր․ «Լավ սովորիր, որ լավ ապրես»։ Իրականում դա այդպես էր և հուշելու կարիք չկար։ Դա կյանքի բնական օրենքն էր, և բացատրության պետք չէր։ Պաշտոնների նշանակվում էին բարձր կրթություն ու փորձառություն ունեցող, ճանապարհ անցած մասնագետները։ Եթե մեր ժամանակներում ցանկացած աշակերտի հարցնեիր՝ «ինչո՞ւ ես դպրոց գնում», առանց երկմտելու կպատասխաներ․ «Որպեսզի մեծ մարդ դառնամ»։
Բայց Փաշինյանի իշխանության գալուց հետո դպրոցը ավելի շատ սկսեց հիշեցնել «կարի արտել»։ Ինչ որ մարդիկ ի հայտ եկան, որոնք սկսեցի նորաձև կրթության կար ու ձև անել ու փոխել մարդկանց պատկերացումները։
Այսօր Փաշինյանը նոր ուսումնական տարին շնորհավորում է մի արտահայտությամբ, որը ժամանակին գեղեցիկ ավանդույթ էր, իսկ հիմա՝ ձևական․ «Լավ սովորիր, որ լավ ապրես»։ Ասում է մի բան, բայց մարդիկ հո կույր չեն․ բոլորը տեսնում են, որ այսօր կրթությունը ոչ մի արժեք չունի։ Փաշինյանը իշխանություն բերեց մի թիմի, որի մեծ մասն առանց պատշաճ կրթության էր։ Ինքը չի թաքցրել, որ կառավարության անդամները գիտելիքի պակաս ունեն։ Նրա խոսքերով՝ «Մենք ենք այդ մարդկանց առաջնորդողը, մենք ենք նրանց առաջնորդը։ Մենք նրանց առաջնորդում ենք դեպի աղքատություն, դեպի տգիտություն և այլն, որովհետև դա մեր գործն է, որովհետև 7 տարի անց ես պատահական Արմավիրի մարզով գնում եմ Փշատավան, մեկ էլ խելքս բրդում է, ասում եմ՝ ստեղ կանգնեք, իջնում եմ, 10 րոպե խոսում եմ մարդկանց հետ ու հասկանում եմ, որ 7 տարի բոլորդ՝ իմ գլխավորությամբ , մնացել ենք առաջին դասարանում, որովհետև թուղթ է, որ պրինտ ենք անում»։
Հետո էլ պատմում է, թե ինչպես 7 տարի անց, պատահական Արմավիրի մարզում կանգ առնելով ու մարդկանց հետ խոսելով, հասկացել է, որ իր գլխավորությամբ բոլորը մնացել են առաջին դասարանում, որովհետև «թուղթ է, որ պրինտ ենք անում»։ Այսինքն՝ մեր ժողովուրդը տգետ է, որովհետև իրենք են տգետ։
Ու նման ղեկավարը, առանց բարձրագույն կրթության, ասում է․ «Լավ սովորիր, որ լավ ապրես»։ Հավատացե՞ք դրան։ Քանի՞ հոգի։ Միայն այդ փաստը բավական է հասկանալու համար, թե 8 տարվա ընթացքում որքան է արժեզրկվել կրթության գաղափարը։
Ահա թե ինչ են գրում նրա ֆեյսբուքյան էջում․ «Շեֆ ջան, ճշտած ա․ առանց բարձրագույն կրթության վարչապետ դառնալ լինում ա, հանգիստ եղի»։
Չեմ ուզում այս օրը չափազանց ծանրացնել, չէ՞ որ Գիտելիքի օրն է, ու գոնե իներցիայով շնորհավորանքներ դեռ հնչում են։ Բայց անկեղծ լինենք՝ մեր երեխաներին այսօր պետք է այլ ուղերձ հղել։ Դա էլ հենց առաջարկում են նույն էջում․
«Լավ սովորիր, որ Նիկոլ չդառնաս»։
Այս խոսքերի մեջ ամեն ինչ ամփոփված է։ Չակերտներից դուրս բերելն ավելորդ է։
Մի բան միայն հիշեցնեմ։ Հիշո՞ւմ եք, երբ ոստիկանը հարձակվեց ցուցարարի վրա, միայն նրա համար, որ ցուցարարն իրեն «Նիկոլ» անվանեց։ Ոստիկա՜նը…