Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են հասցեագրել նախագահ Էմանուել Մակրոնին` կոչ անելով խաղաղապահ զորախումբ ուղարկել Հայաստան։ Այս մասին հայտնում է Le Point-ը։
Նամակը ստորագրել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Կուշները և այլ հայտնի դեմքեր։
Նամակը ստորագրողների թվում են՝ Հանրապետական կուսակցության նախագահ Էրիկ Չոտտին, Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելլամին, տարածաշրջանային օրենսդիր ժողովների նախագահներ, Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին, Ֆրանսիայի հունական (ներառյալ կիպրական) և քրդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև լրագրողներ, գրողներ և պատմաբաններ։