Ջենիֆեր Լոպեսի երեւանյան համերգից ընդամենը երկու օր առաջ պարզվեց, որ դրա կազմակերպման գումարը տրամադրվել է Հայաստանի բյուջեից, այն է` կառավարությունը որոշել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի՝ 2023-ին տապալված համերգի 6 միլիոն դոլարն ուղղել Ջենիֆեր Լոպեսի երեւանյան համերգի կազմակերպմանը։
Դեռ համերգը չկայացած իշխանական տարբեր շրջանակներ էլ արհեստական բանականության օգնությամբ, էլ մոտավոր հաշվարկներով սկսեցին ներկայացնել, թե Լոպեսի համերգը տնտեսական եւ միջազգային ինչ զգալի օգուտներ է բերելու մեր երկրին, խթանելով զբոսաշրջությունն ու Հայաստանի միջազգային ճանաչումը:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանից հետաքրքրվեցինք որքանո՞վ է արդարացված պետ բյուջեից Ջենիֆեր Լոպեսի համերգին ուղղված գումարը, ինչքանով այն խթանեց ու կխթանի դեպի Հայաստան տուրիզմի զարգացմանը, արդյոք այս համերգը մեր տնտեսությանն ու զբոսաշրջությանը տվեց այն մուլտիպլիկատիվ էֆեկտը, որի արդյունքում ոչ միայն արդարացվելու, այլեւ կրկնապատկվելու են պետբյուջեից արված ներդրումները.
«Թե քանի հոգի եկավ համերգին, ինչքան գումար ծախսվեց, որքանը վերադարձվեց, ինչքան շահույթ ունեցանք, սրանք դեռ պետք է հաշվել եւ հասկանալ: Սակայն, սրանից բացի մենք մի կարեւոր խնդիր ունենք, որը դեռ ամբողջությամբ լուծված չէ: Հարցն այն է, որ ցավոք, մեզ համար կարեւոր նպատակային շուկաներում /ԱՄՆ, Եվրոպա, Ճապոնիա/ եւ իրենց արտգործնախարարությունների կայքերում Հայաստանը դեռեւս կարմիր սահմանագծերով է ներկայացված, որպես ոչ այնքան անվտանգ երկիր, որտեղ խորհուրդ չեն տալիս գնալ: Այս խնդրի լուծումներից մեկը ի թիվս դիվանագիտական ճանապարհներով տարվող աշխատանքների, այն է, որ անհրաժեշտ է Հայստանում կազմակերպել միջազգային մասշտաբի հետաքրքրիր միջոցառումներ, համերգներ, փառատոներ, այդ թվում` սպորտային, որի շրջանակներում նաեւ բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան: Հետո դա լայնորեն լուսաբանել ու աշխարհին ցույց տալ, որ հենց իրենք տեսնեն ու ասեն` բա ո՞վ էր ասում, որ այստեղ անվտանգ չի: Այս դեպքում Ջենիֆեր Լոպեսը սովորական երգչուհի չէ, աշխարհահռչակ գերաստղ է, որը ունի բազմամիլիոնանոց լսարան աշխարհի բազմաթիվ երկրներում ու հենց միայն այն, որ ինքը Հայստանում է, ամբողջ աշխարհը դա տեսնում է, ինչը շատ կարեւոր է, որ լավ լուսաբանվի: Բա ո՞ր անվտանգ երկիր չէ, Ջենիֆեր Լոպեսը ոնց է եկել Հայաստան ու բազմահազարանոց համերգ տալիս, որտեղ եկել են նաեւ տարբեր երկրներից շատ զբոսաշրջիկներ: Երբ այս տեսանկյունից ես հարցին նայում, տեսնում ես, որ օգուտ տվեց»,-համոզված է Մ. Ապրեսյանը:
Հիմա Ջեյ Լոյի համերգը փոխե՞լ է Հայաստանի դիրքը` ոչ անվտանգ երկների զբոսաշրջային քարտեում. «Մի կողմից, այդ երկրների պաշտնոկան կայքերում Հայաստանը կարմիր սահմանագծերով է ներկայացված, բայց մյուս կողմից էլ շատ հեղինակավոր, ոչ պետական պարբերականներով Հայաստանը շատ անվտանգ եւ գրավիչ երկրների առաջին տասնյակում է: Հիմա սա նպաստելու է դրան, որովհետեւ այդ կարմիր սահամանագծերի կողքին աշխարհը տեսնելու է Ջենիֆեր Լոպեսի համերգը Հայաստանում, հիմա ի?նչ է Լոպեսը չէր մտածում իր անվտանգության մասին, որ եկել է Հայաստան»:
Մ. Ապրեսյանը համոզված է, որ փոփ աստղի համերգը նաեւ երկիրը գովազդելու տեսանկյունից է օգուտ տվել Հայաստանին, իսկ առաջիկայում պետք է կոնկրետ թվերով պարզել ու հասկանալ, թե քանի օտարազագի զբոսաշրջիկ է եկել այս օրերին Հայաստան հենց համերգի համար, ըստ այդմ` նաեւ, թե ինչքան գումար են նրանք ծախսել Հայաստանում:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահն ասում է` փոքր թերություններ միշտ էլ կարող են լինել, ինչպես օրինակ այս դեպքում, երբ հանդիսատեսը ստադիոնի փոշոտ նստատեղերն էր մաքրում, ինչը պետք է հաշվի առնել ու հաջորդիվ բացառել. «Բայց այն, որ նման միջոցառումը իր դրական ազդեցությունն ունենում է` ակնհայտ է: Պետք է պարզապես կարողանանք դա ճիշտ օգտագործել. լայնորեն լուսաբանել, համերգից ստացած եկամուտները նպատակային օգտագործել, օրինակ վատ չէր լինի համերգի եկամուտների մի մասը տալ Զբոսաշրջության կոմիտեին` ավելացնելով երկրի մարքեթինգի խթանման գովազդի բյուջեին` էֆեկտը կրկնապատկելու համար»:
Հայաստանը, մասնավորապես` Սյունիքը հանրահռչակելու տեսանկյունից Ապրեսյանը շատ է կարեւորում օգոստոսի 10-ին կայանալիք հայ-իրանական «Նավասարդ» մշակութային խոհանոցային փառատոնը, որն արդեն 4-րդ անգամ տեղի կունենա Սիսիանում. «Սա նույնպես նպաստելու է մեր երկրի իմիջի բարձրացմանը, համաշխարհային շուկայում մեր երկրի գովազդին ու նաեւ նպաստելու է Սյունիքի «ոչ անվտանգ լինելու» խնդրի լուծմանը»:
Հասարակություն
Բա ո՞ր անվտանգ երկիր չէ, Ջենիֆեր Լոպեսը ո՞նց է եկել Հայաստան
Ամենաընթերցված
«Հրապարակ». Սարսափազդու հաղորդագրություններ Քննչակ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանի նախընտրական հանդիպումների հետքերով քրեական վար...
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
«Հրապարակ»․ Սյունյաց «ռեմբոներից» բան չմնաց
Սյունյաց երբեմնի խրոխտ ընդդիմադիր համայնքապետերից միայն Գեւորգ Փարսյանը չդավաճանեց իր սկզբունքներին,...
«Հրապարակ»․ Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու
Բերդ համայնքից հայտնում են, որ համայնքում ՔՊ-ի օգտին ակտիվ քարոզչություն է իրականացնում երևանաբնակ բ...
×
❮
❯