Հասարակություն

Պատվեր իջեցրեք

Պատվեր իջեցրեք

Այս իշխանությունների տված վնասների չափը գիտակցող մարդիկ առաջիկա նոր աղետների եւ մոտալուտ վտանգների մասին են ահազանգում: Թե որքանով են նրանց մտավախություններն իրական, դժվար է ասել, սակայն, դատելով մեր 7-ամյա ընթացքից, կարող ենք ասել, որ դրանք անհիմն չեն եւ իրականություն դառնալու մեծ հավանականություն ունեն: Միանգամայն հասկանալի են նաեւ այդ վտանգները զգացող մարդկանց տագնապն ու շտապողականությունը, որ հարկավոր է ինչ-որ բան անել, կանգնեցնել այս ընթացքը` հետո կարող է ուշ լինել: Եվ, ըստ այդմ, բոլոր նրանք, ովքեր պայքարի են կոչում, լիդեր են փնտրում, իմպիչմենտ ու փողոցային շարժում են պահանջում, հաստատ մեր պետության եւ նրա ճակատագրի համար են անհանգիստ:

Բայց «զոռով» ոչինչ չի լինում` ո՛չ փողոցային պայքար, ո՛չ խաղաղ կամ բռնի իշխանափոխություն, ո՛չ լիդերի ծնունդ: Գուցե հարկավոր է այլ ճանապարհներ փնտրել, այլ ելքեր մտածել: Անշուշտ, շատ լավ կլիներ, եթե Վեհափառը գավազանը գետնին խփեր եւ ասեր, որ մեր հայրենիքը վտանգված է, բոլորս պետք է դուրս գանք սրբազան պայքարի, որ այս մի բուռ հողն էլ չկորցնենք, եւ ինքն էլ առաջնորդեր այդ պայքարը, որի արդյունքում պետության ղեկից կհեռացվեր ամբողջությամբ ձախողված այս իշխանախումբը, որն արդեն սկսել է հանրությանը ծաղրել եւ տրոլինգի ենթարկել: Անշուշտ, լավ կլիներ, եթե ընդդիմադիր բոլոր ուժերը մի կողմ դնեին իրենց բոլոր ճղճիմ տարաձայնություններն ու միանային` առաջնորդելով վրդովված եւ իշխող վարչախմբից անասելի դժգոհ հանրությանը: Փառահեղ կլիներ, եթե նախկին նախագահներն ու վարչապետները մի մարմին ձեւավորեին՝ մոռանալով իրենց հակասությունները, եւ փորձեին մեր պետության փրկությամբ զբաղվել: Բայց առայժմ չի ստացվում: Գուցե հանրությո՞ւնն էլ հստակ չի ձեւակերպում իր պահանջը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image