Երգիչ Վիգեն Հովսեփյանը և բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել են։ Այս մասին Շաքե Հմայակյանն ասել է Արևիկ Ուդումյանի հեղինակային «O sole mio» հաղորդման ընթացքում։
«Նման իրավիճակին դիմանալ՝ երեխաների և սեփական նյարդային համակարգի հաշվին, պարզապես իմաստ չունի։
Ավելի լավ է, որ ինչ-որ պահի մարդիկ առանձնացնեն իրենց ճանապարհները, քան շարունակեն երկուստեք տանջվել և տվայտվել»,- նշել է Շաքե Հմայակյանը։