Այլ

Սիրիայում իրավիճակն աստիճանաբար լարվում է

Սիրիայում իրավիճակն աստիճանաբար լարվում է

«Վերջին 24 ժամվա մեջ իդլիբյան դեէսկալացիոն գոտում արձանագրված է գնդակոծության 23 դեպք ահաբեկչական 
«Ջաբհաթան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման կողմից։ Իդլիբ նահանգում արձանագրվել է 11, Լաթաքիայում ևս այդքան, Հալեպում՝ 3 դեպք»,- այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջում։ 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի գծով հատուկ ներկյայացուցիչը՝ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը և ՄԱԿ-ում Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Հեյր Պեդերսոնը հեռախոսազրույց են ունեցել։

Սեպտեմբերի առաջին իսկ օրերից հաղորդվում է գնդակոծությունների մասին և սեպտեմբերի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում ունեցավ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որը մայիսի 26 -ին վերընտրվել էր այդ պաշտոնում։

Պուտինը հանդիպման ընթացքում շեշտել էր, որ Սիրիայի տարածքում օտարերկրյա զինված ուժերի անօրինական ներկայությունը Դամասկոսին թույլ չի տալիս առաջ շարժվել համախմբման ճանապարհով։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image