Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում չուզենալով, բայց մի կերպ անդրադարձավ մի քանի օր առաջ իրենց կառույցում Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե կարող է հրթիռների պլատաները գողացել են, որովհետև դրանց մեջ ոսկի կար։
Մենք նկատեցինք, որ Փաշինյանի այդ խոսքերը չեն ապացուցվել, ինչին ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հակադարձեց․ «Համոզվա՞ծ եք, որ նման գործ չի եղել»։
Իսկ ե՞րբ է եղել, հետաքրքրվեցինք մենք։ «Ես տեղյակ չեմ, դիմեք դատախազությանը։ Դուք հասկանո՞ւմ եք, որ ձեր հարցի հասցեատերը ես չեմ»,-ասաց նա։
Նկատեցինք, որ ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը մերկապարանոց հայտարարություն է արել, սակայն Խաչատրյանը որևէ բովանդակային պատասխան չտվեց։
Մանրամասն՝ տեսանյութում