Հասարակություն

Ինչն է եղել Առուշանյանի վարորդի սպանության պատճառը․ նոր մանրամասներ ողբերգական դեպքից

Ինչն է եղել Առուշանյանի վարորդի սպանության պատճառը․ նոր մանրամասներ ողբերգական դեպքից

Մեր աղբյուրները հայտնում են, որ հողային վեճի պատճառով այսօր սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը, նա եղել է ընկերոջ հետ, որի ազգականը հողային վեճի պատճառով նռնակ է պայթեցրել եւ երկու երիտասարդներն էլ մահացել են: Մեր տեղեկություններով՝ վեճը ծագել է առանձնատան պատկից ցանկապատի պատճառով: Առանձնատունը պապական ժառանգություն է համարվել երկուսի համար, որը երկարատև վեճի պատճառ է հանդիսացել, անգամ դատական գործընթացի մեջ  է եղել:

Նշենք, որ ավելի վաղ 24Newsը գրել էր՝ այսօր զինված միջադեպ է եղել Գորիսում: Վեճի ժամանակ, ըստ ԶԼՄ-ին հասած տեղեկությունների, նռնակ է պայթել, որի հետևանքով սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը, երկար ժամանակ Հայաստանում չբնակված նրա հեռավոր բարեկամը, ում հետ էլ եղել է վեճը: Արցախից դուրս եկած մի երիտասարդ էլ վիրավորվել է, այժմ նրան վիրահատում են:

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image