Այսօր Երևան էր ժամանել պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն։ Նա Հայաստան էր եկել «Դիջիթեյն» (Digitain) ընկերության հրավերով։ Ֆիգուն և «Դիջիթեյնը» համագործակցելու են իրար հետ, և լեգենդար ֆուտբոլիստը լինելու է «Դիջիթեյնի» դեսպանը կամ, ինչպես ասում են, «brand ambassador»-ը՝ ամբողջ աշխարհում։ Այսօր «Դիջիթեյնի» «brand ambassador»-ը է հանդիսանում նաև Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը։ Լուշի Ֆիգուի՝ Երևան այցի կապակցությամբ «Դիջիթեյնը» լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև Ֆիգույի երկրպագուների և ընկերության աշխատակիցների համար հանդիպում էր կազմակերպել, որտեղ խոսվեց ֆուտբոլային լեգենդար աստղի և «Դիջիթեյնի» միջև համագործակցության, հետագա զարգացումների, Ֆիգուի կարիերայի և ֆուտբոլի զարգացման մասին։ Հանդիպման մանրամասները կներկայացնենք ավելի ուշ՝ առանձին ռեպորտաժով։
Հասարակություն
Ամենաընթերցված
12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 21...
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի ևս երեք պատգամավոր ինքնաբացարկի դիմում է գրել։ Այս մասին հայտն...
«Բոլորդ ազատ եք, հաջողություն»․ Գևորգ Գրիգորյանը ն...
Դերասան Գևորգ Գրիգորյանի անձնական կյանքը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Թեև նախորդ տարի լ...
Հանուն Գյումրիի՝ Ավետիս Առաքելյանը չի վերցնի մանդա...
Վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նախատեսվում է նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներին հանձն...
×
❮
❯