Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը։
Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին՝ ելույթ ունենալով Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում։
«Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և բարձր եմ գնահատում նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը տեսակապի միջոցով», - նշել է նա։