Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ին, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մսամթերքի արտադրության համար։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 270 միլիոն դրամ։
Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։