Քիչ առաջ լրագրողները «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանից հետաքրքրվել են, թե արդյոք պատրաստ են նաև դիտարկել փողոցով իշխանափոխության հասնելու տարբերակը։
«Նայեք։ Եթե մենք պահը գնահատենք ու հասկանանք, որ դրա անհրաժեշտությունը կա, իհարկե դա մենք կանենք։ Սակայն այսօր, այսօրվա դրությամբ, այս երկրում փողոցային միայն Փաշինյանն է։ Իսկ մենք շարժվում ենք, մենք գնում ենք օրենքով ու դիմել ենք Սահմանադրական դատարան»,- ասել է Կարապետյանը։
«Մենք անպայման պիտի սպասենք Սահմանադրական դատարանի որոշմանը, որից հետո արդեն կսկսենք մենք հաջորդ քայերը պլանավորել։ Հիմա, ասենք, ինչի համար նման քայլերի գնանք, եթե , օրինակ, հնարավոր է, որ Սահմանադրական դատարանը չեղյալ է համարում ընտրությունները։ Կամ էլ, հնարավոր է, երկրորդ փուլ ենք գնում»,- նշել է նա։