Օրերս տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի համակարգող խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել ստեղծել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանի գրասենյակ։
Որպես Արցախի մշակութային ժառանգության պաշտպան՝ նշանակվել է Հովիկ Ավանեսովը, որն ազատվել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության պաշտպանի զբաղեցրած պաշտոնից։ Մինչ նոր պաշտպանի նշանակումը՝ Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության պաշտպանի գրասենյակի աշխատանքները կկազմակերպվեն համակարգող խորհրդի կողմից։