Շաբաթ-կիրակի օրերին Նիկոլ Փաշինյանն ու իր կինը վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ «արշավանքն» իրականացրին դեպի Սյունիք՝ «Կրթվելը նորաձեւ է» ծրագրի շրջանակներում, որը, այլեւս կասկած չկա, նախընտրական քարոզարշավի մաս է կազմում: Սկզբում կինը նախաձեռնեց շարժումը, որ քարոզչություն չդիտվի, ապա կնոջ թիկունքում թաքնված ամուսինը ներգրավվեց: Հիմա նա մասնակցում է գրեթե բոլոր հավաքներին, ելույթներ է ունենում, շոշափում է մարդկանց տրամադրությունները, փորձում է գահավիժած վարկանիշը բարձրացնել մինչեւ 26 թիվ: Մայիսի 10-ին ամուսինները Կապանում էին, 11-ին՝ Քաջարանում: Կապանում հաջողվել էր տեղի ՔՊ-ական ակտիվի ջանքերով դահլիճ լցնել, Քաջարանում հավաքի կադրերից երեւում է, որ դահլիճն ամբողջությամբ չեն լցրել, եւ դեմքերի մի մասն էլ կրկնվում է․ Կապանից, շրջիկ կրկեսի սկզբունքով, տգետների դպրոցի ունկնդիրներն ուղեկցել էին իշխանական զույգին: Մասնակիցների մեջ էլ նկատեցինք, որ շատ էին ԶՊՄԿ-ի աշխատակիցները, որոնց կոմբինատի ղեկավարության կողմից հրահանգվել էր Աննա Հակոբյանի եւ Նիկոլ Փաշինյանի համար «մասսովկա» ապահովել: Ընդ որում, նկատեցինք վերջերս կայացած գործադուլի մասնակիցներին, ԵՊՀ երկրաբանության եւ աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանին, որը միակ դեկանն է, որ ԵՊՀ-ում ընդունել է Աննա Հակոբյանին։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Սոսկալի անկում
Երբ հետեւում ես կառավարության կամ խորհրդարանի նիստերին, որոնց հետեւել ես առնվազն մի 20-30 տարի, եւ զ...
Շիզոֆրենիկ դրսևորումներ․ փոքրացած Հայաստանի բրոշկա...
Գուցե իսկապես հոգեբույժ- հոգեբանների ուսումնասիրության տիրույթում են այս մարդու վարքագծի տատանումներ...
Ղուկասյանի ազատ արձակումից հետո նոր ինտրիգ Գյումրի...
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երեկ փոխվեց։ Դատարանը կալանքը...
200 հազար ստորագրություն կհավաքենք եւ հանրաքվե կան...
Իրավաբան, «Եվրասիական ալյանս» նախաձեռնող խմբի անդամ Էմիլ Մարկոսյանը տեղեկացրել է, որ իրենց նախաձեռնո...
×
❮
❯