Հասարակություն

Զիջումը զիջում է, ուզում ես 2020-ին արա, ուզում ես 2025-ին

Զիջումը զիջում է, ուզում ես 2020-ին արա, ուզում ես 2025-ին

Այսօր բոլորը սևեռվեցին Անկախության հռչակագրին նվիրված ուղերձում տարեթիվը` 1991-1990 թթ սխալ գրելու վրա: Դա էլ, իհարկե, կարևոր է և խոսում է պետական ապարատը փլուզելու, տգետներով լցնելու մասին, որ տասնյակ ձեռքերով անցած տեքստում այդ անձանց մեջ չի եղել մեկը, որը հիշեր-նկատեր վրիպակը: Բայց տեքստի բովանդակությունն ավելի կարևոր էր ու հուսահատեցնող... Լիքը խելոք քոմենթներ կարդացի այդ չուղերձի մասին, բայց իմ ուշադրությունն այլ բան գրավեց: Ասում է` հայրենասիրության այն մոդելը և սոցիալ հոգեբանությունը, որը հայերիս համար ստեղծել էր ԽՍՀՄ-ը և գրքերով, ֆիլմերով, պիեսներով ներարկել մեզ, դրա նպատակը անկախ Հայաստանի գոյության անհնարինությունն էր:

Այսինքն, մարդը ժխտում է հայի ինքնուրույնության ցանկացած դրսևորում: Այսինքն, մենք պատմություն, գրականություն, ընտանիք, գենետիկ հիշոցություն, արժեհամակարգ իսպառ չենք ունեցել, չի եղել 65-ի, 88-ի զարթոնքը, չի եղել հայկականության վերելքն ու արցախյան շարժումը, Սովետական ահասարսուռ մեքենայի դեմ հայ ազգը չի ընդվզել` հանուն Արցախի: Մեզ փորձաճագարների նման կառավարել են` առաջ սովետը, հիմա` ինքը...այստեղից էլ «Իրական Հայաստան» կոչվող կեղծ կոնցեպտը` հայրենասիրության փաշինյանական մոդելը, որը հիմա ինքը փորձում է «գրքերով, ֆիլմերով, պիեսներով...» ներդնել: Եվ մի դիտարկում ևս. ասում է` ինչու մինչև 20 թվի սեպտեմբեր զիջումների չգնացի, որ «սպառնալիքներն ու կախվածությունը» չմեծանան` «հանգեցնելով ՀՀ անկախության և պետականության կորստին»:

Փաստորեն, այնուամենայնիվ, հասկանում է, որ «զիջումները» կարող են հանգեցնել անկախության և պետականության կորստի: Իսկ հարց է ծագում` ի՞նչ տարբերություն` չէ՞ որ զիջումը զիջում է, ուզում ես 2020-ին արա, ուզում ես 2025-ին... և այն, որ «2025-ի օգոստոսը դարձավ ՀՀ խաղաղ ու բարեկեցիկ կյանքի սկիզբը», եթե անգամ անամոթ սուտ չէ, ապա վստահաբար` քարոզչական պրիմիտիվ հնարք է, առաջիկա ընտրական պրոցեսներին միտված...

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image