Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցում են Գլխավոր Դատախազությունից։
Նշենք, որ հետապնդումը հարուցվել է հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու հատկանիշներով։
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից, սակայն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։