Հոկտեմբերի 4-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Օլաֆ Շոլցը Գերմանիայի աջակցությունն է հայտնել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Նա ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է բրյուսելյան գործընթացին, որը գլխավորում է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Գերմանիայի կանցլերը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մշտական համակարգող առաքելության այցը Ստեփանակերտ՝ նշելով, որ դա դրական քայլ է։
Ալիևն ընդգծել է Ադրբեջանի հավատարմությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգին և աջակցել բրյուսելյան գործընթացին՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։
Նա նշել է երկրի կառավարության կողմից «Ղարաբաղի հայ բնակիչներին տրամադրվող մարդասիրական օգնությունը, ասել, որ հայ բնակիչներին տեղական ծառայություններ են մատուցվել միգրացիայի և սոցիալական պաշտպանության ոլորտում, սկսվել են գրանցման գործընթացները, և դրա համար ստեղծվել է առանձին պորտալ»։
Ալիևը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի մշտական համակարգող գրասենյակի և ՄԱԿ-ի մասնագիտացված համապատասխան հայտարարություն են արել առ այն, որ քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական-հասարակական ենթակառուցվածքներին հասցված վնասներ չեն արձանագրվել։