«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ Ադրբեջանի կրոնական ղեկավարության ներկայացուցիչներից մեկը հայտարարել է՝ իբր Հայաստանում գոյություն ունի շուրջ 500 մզկիթ, որոնք ոչնչացվել են և պետք է վերակառուցվեն դրանք, ապա հանձնվեն Փաշազադեի տնօրինմանը:
Միևնույն ժամանակ, Կարապետյանի խոսքով, Ադրբեջանը շարունակում է հայկական եկեղեցիների ոչնչացումը։
«Կամ ծնկի ենք գալիս ու մնում վաղեմի հակառակորդի հույսին, կամ ուշքի ենք գալիս, սկսում ենք վերակառուցել մեր երկիրը»,- նշել է նա: