Այլ

Ֆուտբոլիստը մահացել է սեփական տարեդարձի օրը

Ֆուտբոլիստը մահացել է սեփական տարեդարձի օրը

Ուկրաինացի ֆուտբոլիստ Վյաչեսլավ Շարպերը մահացել է 39 տարեկան հասակում՝ սեփական տարեդարձի օրը։ Այս մասին տեղեկանում ենք ուկրաինական մամուլում տեղ գտած հրապարակումներին։ Համաձայն հաղորդման, ֆուտբոլիստը գտնվել է Հունաստանում՝ Լուտրակիոն քաղաքում։ Նա նշել է իր ծննդյան տարեդարձը, մտել ծով լողալու եւ ջրահեղձ եղել։ Դիակը ջրից դուրս են բերել հաջորդ օրը։ Մարզիկի դիակը դեռ գտնվում է Հունաստանում եւ ներկայումս քայլեր են ձեռնարկվում, որ վերադարձվի Ուկրաինա։ Շարպերն ամուսնացած էր, ուներ չորս երեխա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image