Նոյեմբերյանի ընդդիմադիր քաղաքապետ Արսեն Աղաբաբյանին մեղադրանք է առաջադրվել։ Նրան մեղադրում են 2005–2021 թվականներին, ղեկավարելով Կողբ համայնքը, իսկ հետո՝ 2021 թվականից Նոյեմբերյան համայնքը, իր պաշտոնեական հնարավորությունները օգտագործել է ոչ թե համայնքի, այլ անձնական շահերից ելնելով։
Ըստ մեղադրանքի՝ նրա գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 70 միլիոն դրամի վնաս։
Աղաբաբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Մեղադրանքի վերաբերյալ փորձեցինք խոսել Նոյեմբերյանի քաղաքապետի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։