Միջազգային

Ինչ վիճակում են ռուս-ամերիկյան հարաբերությունները, ըստ Պեսկովի

Ինչ վիճակում են ռուս-ամերիկյան հարաբերությունները, ըստ Պեսկովի

Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունները ներկայումս գտնվում են զրոյական մակարդակում։ Սակայն թե Մոսկվան եւ թե Վաշինգտոնը պահպանում են երկխոսություն վարելու կարողությունը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի

Պեսկովը Die Weltwoche-ի հետ զրույցում։ «Մեր երկկողմ հարաբերությունները լավագույն վիճակի չեն։ Քանի որ դրանցում խցանում կա։ Դրանք հիմա զրոյական մակարդակում են»,- ասել է Պեսկովը։ Սակայն, ըստ նրա «Մոսկվան եւ Վաշինգտոնը բավարար չափով խելամիտ են, որպեսզի կարողանան խոսել մեկմեկու հետ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image