Այլ

Սեքս առանց կանոնների․ «Երկրի հակառակ կողմը»

Սեքս առանց կանոնների․ «Երկրի հակառակ կողմը»

Երկրի քաղաքական ջերմաստիճանը նոր բարձրություն է գրանցել․ վարչապետն իր «գեղարվեստական» մտահղացմամբ որոշել է համացանց նետել սրբազանի  սեքս վիդեո։ Նպատակը պարզ է՝ հանրությանը  համոզել, որ տեսանյութը իսկական է։ Բայց դա միայն քմծիծաղ է առաջացնում, ինչպես ճիշտ նկատել է Արշակ Սրբազանը։ Ինչու՞։ Այս պայմաններում, երբ եկեղեցին կազմաքանդելու, պառակտելու ծրագիր կա, դրա շրջանակներում յուրաքանչյուր նման տեսանյութ հրապարակելն անիմաստ է։ Ոչ մեկը չի հավատա։ Կթքի, կմրի, նման բան սարքողի  վրա։ Եթե վարչապետը ուզում է, որ իր «արվեստը» դիտեն լուրջ, ապա թող հիշի՝ ժողովուրդն արդեն իսկ տեսել է ամենահավաստի սեքսը իր իսկ գրքի էջերում՝ «Երկրի հակառակ կողմը»։

Այնտեղ ամեն ինչ կա․ սեքս առանց կանոնների, իշխանություն առանց սահմանների, բարոյականություն առանց նորմերի։ Սա է իրական սեքսը՝ առանց կանոնների․ երբ քաղաքական առաջնորդը գայթակղում է ժողովրդին «նոր արժեքներով», հետո օգտագործում է նրան՝ ինչ դիրքով ուզում է։ Ինչպիսին իր գիրքն է, այնպիսինն էլ երկիրն է փորձում դարձնել։   Ո՞ւմ է պետք նման շոու, երբ ամբողջ պետությունը վերածվել է վարչապետի քաղաքական սեքսի՝ առանց սցենարի, առանց ռեժիսորի։  Հայաստանում հիմա ամեն ինչ կարելի է․ ով ինչ ուզեց, անում է, հետո էլ հայտարարում՝ «ազատ երկիր է»։ Իշխանության սեքսը Հայաստանում վաղուց սովորական բան է դարձել․ սկզբում  սիրաշահում է՝ «ժողովուրդ ջան, ես ձեզ սիրում եմ», սրտիկներ, հետո՝ տիրապետում առանց համաձայնության, և վերջում՝ հրապարակում «տեսանյութեր», որ վստահեցնի բոլորին՝ մեղավորը այլ անձ է։ Իշխանությունը չի հարցնում՝ դու պատրաստ ես, արդյոք գիտակցու՞մ ես, թե ինչ է կատարվում։

Նա բռնի ուժ է, որը  կարող է մերկացնել, ծաղրել, նվաստացնել, վերահսկել, նկարահանել, կեղծ մոնտաժներ անել  առանց ամոթի։ Եվ ահա այդտեղ է իրական պոռնոգրաֆիան․ ոչ թե  տեսանյութերում, այլ ամենօրյա ասուլիսների և հայտարարությունների մեջ, որտեղ պետությունը դառնում է մարմին, ժողովուրդը՝ հանդերձանքի մի կտոր, իսկ իշխանությունը՝ սեքսուալ էներգիայի անսպառ աղբյուր։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image