Մոտ 100 մեքենայով Աբովյան պուրակից մեկնարկում է ՀՀԿ֊ականների Stop Nikol ակցիան։
Արցախի ու Հայաստանի դրոշներով ավտոերթն անցնելու է մայրաքաղաքի փողոցներով։
Հիշեցնենք, որ երեկվանից ՀՀԿ-ականները մեկնարկեցին Stop Nikol ակցիան՝ Ավետիք Իսահակյանի արձանի մոտից երթով շարժվելով դեպի Կառավարության շենքի մոտ, ակցիայի մասնակիցները փորձ արեցին շղթա ձևավորել և փակել Կառավարության շենքը, սակայն այնտեղ արդեն իսկ հսկում էին հարյուրավոր ոստիկաններ։
Մասնակիցները կարճ ժամանակով փակեցին Տիգրան Մեծի պողոտան, որտեղ և նստացույց իրականացրին։