Նոր Գեղիի համայնքապետ Վարդան Պապյանը, այն ղեկավարներից է, որի ընտվելու հարցում դերակատարություն ունեցավ Կոտայքի մարզպետը: Ընտրվելուց հետո նա նախ փոխեց համայնքապետարանի աշխատակազմը, իր մտերիմ ընկերոջն էլ, որպես վարորդ աշխատանքի ընդունեց համայնքապետարանում:
Համայնքային սեփականություն հանդիսացող 2 ավտոմեքենաները համայնքապետ Վարդան Պապյանը աճուրդի էր դրել: Ըստ ավագանու որոշման՝ «Թույլատրել Նոր Գեղի համայնքի ղեկավարին աճուրդային կարգով օտարելու համայնքային սեփականություն հանդիսացող Մերսեդենս-Բենզ ՄԼ 320 մակնիշի, 492 LL 17 պետհամարանիշի մարդատար ավտոմեքենան և օտարման մեկնարկային գինը սահմանել` 1.100. 000 /մեկ միլիոն հարյուր հազար/ դրամ: Գազ 3110 մակնիշի, 448 LL 17 պետհամարանիշի մարդատար ավտոմեքենան և օտարման մեկնարկային գինը սահմանել` 255. հազար դրամ»:
Համայնքապետարանը մեքենաները կրկնակի աճուրդի է դնում, այս անգամ սահմանելով հետեւյալ գինը՝ Մերսեդես-Բենզ ՄԼ 320 մակնիշի, 492 LL 17 պետհամարանիշի մարդատար ավտոմեքենան և օտարման մեկնարկային գինը սահմանում են 770հազար դրամ, իսկ գազ 3110 մակնիշի, 448 LL 17 պետհամարանիշի մարդատար ավտոմեքենայի մեկնարկային գինը` 179 հազար դրամ:
2019թվ-ի օգոստոսի 9- ավագանու թիվ 46 որոշմամբ կայանում է երրորդ աճուրդը Մերսեդես-Բենզ ՄԼ 320 մակնիշի, 492 LL 17 պետհամարանիշի մարդատար ավտոմեքենայի մեկնարկային գինը հաստատվում է 590 հազար դրամ:
Համյանքապետ Վարդան Պապյանից հարցրինք՝ թե ի՞նչ գնով է վաճառվել ավտոմեքենաները. եւ գումարը ի՞նչ ուղղությամբ է ծախսվել. «Մերսեդես գնահատվել է 590 հազար դրամ, մեքենան անսարք էր, մեջն էլ թրիք, բայց մեքենան վաճառվել է 649 հազար դրամով: Իսկ մյուս մեքենան 3 անգամ աճուրդ դրեցինք, չվաճառվեց, որոշեցինք՝ վերանորոգել եւ համայնքապետարանի կարիքների համար օգտագործել: Աճուրդից ատացված գումարը գնում է ֆոնդային բյուջե, եւ ծախսվում է համայնքի վրա, մենք դրանով կոյուղի ենք սարքել»:
-Պարո՛ն Պապյան, մեզ հասած տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետը Նոր Գեղիիում հողամաս է գնել, եւ հայտարարագրել կնոջ անունով:
-Անկեղծ ասաց, ո՛չ մարզպետը, ո՛չ էլ նրա կինը մեր գյուղում սեփականություն չունեն, ո՛չ էլ գնել են, ոչ էլ ինչ -որ մարդ կա, որ իրենց փոխարեն գնի, սուտ ա ձեր տեղեկությունը: Նոր Գեղիի չէ, Նոր Գյուղում իրենք շուտվանից են հողամաս ունեցել: