Միջազգային

Դա կհանգեցնի աղետի․ Շոյգուն զգուշացնում է ՀՀ իշխանություններին

Դա կհանգեցնի աղետի․ Շոյգուն զգուշացնում է ՀՀ իշխանություններին

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ օտարերկրյա միջուկային վառելիքի մատակարարումը և արևմտյան կապալառուների մասնակցությամբ չհամակարգված աշխատանքը Հայաստանի ատոմակայանում (ԱԷԿ) կարող է հանգեցնել աղետի։

Ռուսաստանի շնորհիվ վերագործարկված ԱԷԿ-ի մասնաբաժինը ներկայումս կազմում է Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի 30%-ը, նշել է Շոյգուն, հաղորդում է ՌԴ ԱԽ խորհրդի մամուլի ծառայությունը։

«ՀՀ իշխանությունները ներկայումս բանակցություններ են վարում ԱԷԿ-ին օտարերկրյա վառելիքի մատակարարման շուրջ և իրականացնում են չհամակարգված աշխատանքներ արևմտյան կապալառուների ներգրավմամբ։ Սա կարող է ոչ միայն հանգեցնել երաշխիքների կորստի, այլև հանգեցնել աղետի», - ընդգծել է Շոյգուն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image