Դերասան Գևորգ Գրիգորյանի անձնական կյանքը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Թեև նախորդ տարի լայն քննարկումների առիթ դարձան նրա և դերասանուհի Ռոմելա Սարգսյանի բաժանման մասին լուրերը, զույգը երբեք հրապարակային մեկնաբանությամբ հանդես չեկավ։
Սակայն այժմ, կարծես, դերասանի կյանքում նոր փուլ է սկսվել։ Նրա սիրելին սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Գևորգի հետ համատեղ լուսանկար՝ կից գրելով. «Բոլորդ ազատ եք, հաջողություն»։ Գրառումը համացանցում անմիջապես գրավել է օգտատերերի ուշադրությունը և դարձել քննարկման թեմա։