Այլ

Ալիևին  թույլ իշխանությունն այլևս ձեռնտու չէ․․․․

Ալիևին  թույլ իշխանությունն այլևս ձեռնտու չէ․․․․

Տեղեկատվական դաշտում շատ է արծարծվում, որ Ալիևին ձեռնտու է Նիկոլ Փաշինյանը, որ Փաշինյանն ու Ալիևն աշխատում են սինխրոն։  Փաշինյանն էլ, ինչքան հասկանում եմ, դրանից չի նեղվում, մի տեսակ կարծես իրեն ապահով է զգում։ Չի հակադարձում այդ գնահատականներին, մի անգամ չի ասում՝ այ ժողովուրդ, ձեր ցավը տանեմ, ես ձերն եմ, Ալիևի հետ ինչու՞ պիտի աշխատեմ, ես ՀՀ վարչապետն եմ։ Բայց եկեք հասկանանք՝ Ալիևին ի՞նչն է ձեռնտու՝ թույլ իշխանությո՞ւնը, թե՞ Նիկոլը։ Ալիևին ձեռնտու է թույլ, պառակտված և ներքին ուժասպառ Հայաստան։ Նա չի մտածում մարդկանցով, նիկոլներով,  նա մտածում է իրավիճակով։ Եթե Նիկոլը ստեղծում է Հայաստանի համար թույլ վիճակ - դա ստրատեգիական շահ է Բաքվի համար։ Ալիևն այսպես է մտածում՝ եթե այս իրավիճակը ինձ ձեռնտու է, թող շարունակվի։ Այսինքն նա հանդուրժում է Նիկոլ Փաշինյանին միայն նրա համար, որովհետև այն իրավիճակը, որ ստեղծում է Փաշինյանը, Ադրբեջանի շահերից է բխում։ Ու երբ քաղաքական դաշտում բարձրաձայնում են Ալիևի ու Փաշինյանի սինխրոնիզացիայի մասին,  Փաշինյանը լռում է, որովհետև դա նրան ձեռնտու է անձնական պատճառով։ Հանրության մեջ ստեղծում է վախի սինդրոմ՝ Ալիևը թույլ չի տա, որ Նիկոլը հեռանա։ Բայց պատմությունը այլ բան է հուշում։ Երբ թույլ առաջնորդը երկար է մնում,  տեղի է ունենում հակառակ էֆեկտը․

հասարակությունը մի պահ փլվում, կոտրվում է,  բայց հետո վերակազմվում է կոշտ ձևով։ Ալիևը վախենում է՝ որ թույլ իշխանության  փուլը երկարեցնելով, կարող է ստանալ քաղաքական ռևանշիստ, ուժեղ ազգայնական ուժի վերադարձ։ Այսինքն՝ թույլ իշխանությունը իրեն ձեռնտու է մինչև մի սահման։ Դրանից հետո առաջանում է վտանգ, որ քանդված դաշտը կարող է նոր թափով վերականգնվել։ Այս պարագայում նա կմտածի՝ եթե այլևս չի ապահովում իմ նպատակը՝ կարող է փոխվել։

Հիմա մենք այդ փուլում ենք։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե սեփական վարկանիշով, այլ ուժային ճնշմամբ ու այլ մեթոդների գործադրմամբ փորձում է պահել  բալանսը։ Ձերբակալությունններն այդ նպատակով են արվում՝ ի տես Ալիևի, որ տես, անում եմ։ Բայց դա Ալիևի համար ոչի՜նչ է։ Հանրության վրա ուժի գործադրումը խոսում է ուժի բացակայության մասին։  Նա տեսնում է, որ Փաշինյանն այլևս չի կարող ,,մարդ հավաքել,, , ինչպես նախկինում։ Նա չի կարող Եկեղեցին գրավել, որովհետև ժողովուրդը ուժեղ է նրանից։ Տեսնում է, որ Փաշինյանին այլևս չեն հավատում, և նա օգտագործում է վերջին ռեսուրսը։ Ալիևին պետք է թույլ Հայաստան, ոչ թե պարտադիր Նիկոլ։ Երբ թույլ իշխանությունն իր գոյության երկարձգումով կարող է արտադրել ռևանշիստ ալիք կամ անվերահսկելի զարգացումներ - նա արդեն չի «երազում, որ մնա»։ Դա է պատճառը, որ նա հայտարարեց՝  «Չկա Սևանա լիճ, կա Գյորչա»։ Ինչու՞ էջմիածնի, արտահերթ ընտրությունների ֆոնին այս հայտարարությունն արեց, ինչու՞ քար գցեց Փաշինյանի «խաղաղության» գլխին։ Որովհետև նա տեսնում է արդեն, որ թույլ իշխանությունը կարող է սև բերել իր գլխին՝ ակտիվացնելով ազգայնական ուժերին։ Հակառակորդը տեսնում է այդ խոցելիությունը, և միայն ուժեղ ինստիտուտներով ու մտածող հասարակությամբ կարելի է հակակշռել նրա ձեռքը։ Պետք է համախմբվել պետականության շուրջ․ սա է փրկությունը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image