Մշակույթ

«Մացառուտներում երգողները»․ սերիալ` կուսակրոնության մասին

«Մացառուտներում երգողները»․ սերիալ` կուսակրոնության մասին

Սերիալը, որն ուզում ենք ներկայացնել, ավստրալացի կին գրող Քոլին Մաքլոուի «Մացառուտներում երգողները» վեպի համանուն էկրանավորումն է։ Այն առաջին անգամ ցուցադրվել է 1983 թվականին եւ շատ արագ դարձել կուլտային ժապավեն համաշխարհային կինոարվեստում՝ շնորհիվ ներկայացրած պատմության խորունկ եւ էմոցիոնալ բովանդակության, դերասանական փայլուն խաղի եւ արծարծած բարդ բարոյական հարցերի։ Դեպքերը զարգանում են 20-րդ դարի առաջին կեսին՝ Ավստրալիայի գյուղական բնակավայրերից մեկում։ Այն պատմում է Քլիրի ընտանիքի մասին, որը տեղափոխվում է ռանչո։

Հանդիսատեսը սերիալում կհանդիպի գերդաստանի մի քանի սերնդի պատմությանը՝ իր ուրախություններով ու տխրություններով, նվաճումներով ու կորուստներով։ Դրամատիկ հիմնական կոնֆլիկտը կառուցված է Մեգի Քլիրիի ու կաթոլիկ վարդապետ, իսկ հետագայում նաեւ կարդինալ Ռալֆ դե Բրիկասարի սիրո պատմության շուրջ։ Նրանց զգացմունքները բախվում են կրոնական ու սոցիալական արգելքներին, ինչը նրանց սերը դարձնում է ե՛ւ խոր, ե՛ւ ողբերգական։ Հիմնական թեման սիրո եւ պարտքի գիտակցման պարադոքսն է։ Ռալֆը, որ իրեն նվիրել է եկեղեցուն, ստիպված է լինում ընտրել Աստծուն ծառայելու եւ Մեգիի սիրո միջեւ, ինչը եւ դառնում է սյուժեի առանցքը։ Դերերում հանդես են եկել Ռիչարդ Չեմբեռլեյնը, Ռեյչել Վորդը, Ջին Սիմոնսը, Բարբարա Սթեւնիկը, Քրիստոֆեր Պլամերը եւ այլք։ Սերիալը հեռավոր 1984-ին ստացել է «Ոսկե գլոբուս»՝ միանգամից մի քանի անվանակարգում։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image