Քաղաքականություն

Իսրայելը սերտացնելու է ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները

Իսրայելը սերտացնելու է ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները

Իսրայելը ԱՄՆ-ի հետ շարունակական քննարկումների մեջ է՝  Իսրայելի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ համագործակցության ամուր հիմքեր ստեղծելու համար, գրում է The Jerusalem Post -ը՝ հղում անելով Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գրասենյակի տարածած հաղորդագրությանը:

Հայտարարության առիթը հինգ օր առաջ Իսրայելի Կնեսետում «Շաս» կուսակցության պատգամավոր Սիմոն Մոշիաշվիլիի կողմից ներկայացված միջնորդությունն է: Հիշեցնենք, որ վերջինս Իսրայել-Ադրբեջան համագործակցության խորացմանը նվիրված պլենումի ժամանակ իր մտահոգությունն է հայտնել այն մասին, որ առնվազն տարօրինակ է, որ Իսրայելի համար այդքան կարևոր դաշնակից Ադրբեջանը ենթարկվում է պատժամիջոցների ԱՄՆ-ի կողմից:

Նեթանյահուի գրասենյակը հայտարարության մեջ նշել էր նաև, որ Ադրբեջանը Իսրայելի կարևորագույն դաշնակին է` Հարավային Կովկասում և այդ դաշնակցային հարաբերությունները ներառում են ինչպես էներգետիկ, այնպես էլ առևտրի, անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտները:

Իսկ Ազգային առաքելությունների նախարար Օրիտ Սթրոքը, հանդես գալով Իսրայելի կառավարության անունից, վստահեցրել է, որ Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունները կառուցված են յուրահատուկ գործընկերության վրա՝ հիմնված փոխադարձ շահերի և երկարամյա բարեկամության վրա:

«Իսրայելը կշարունակի ամրապնդել համագործակցությունը Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ և վճռականորեն կդիմադրի այն խաթարելու ցանկացած փորձին»,-հայտարարել է հրեա նախարարը:

Հավելենք, որ Մոշիաշվիլին հայտարարել է, որ անհրաժեշտ է ձեռնարկել Ադրբեջանի հետ ռազմավարական դաշնակցություն և մտածել Ադրբեջանը Աբրահամի համաձայնագրի շրջանակներում ընդգրկելու հնարավորության մասին:

Այն, որ Մոշիաշվիլու ելույթը պատահական չէր՝ Ադրբեջանի, որպես կարևորագույն դաշնակցի, ներկայացումն ու ավելին՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սերտացման մասին հայտարարություն անելու համար, մի շարք մտահոգիչ մտորումների առիթ է տալիս: Այդ ուղղությամբ ճիշտ կանեն լավ մտածեն հատկապես մեր բարեկամ Իրանում, որովհետև Կովկասում Իսրայելի ակտիվությունն առաջին հերթին վտանգ է ստեղծում հենց Իրանի համար: Ի դեպ, Իրանից ադրբեջանա-իսրայելական չափազանց մտերմության մասով անհնագստություն արդեն իսկ հնչել է:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image