Նիկոլ Փաշինյանը և նրա կամակատարը դարձած բարձրաստիճան հոգևորականների առաջին գծի «ազատամարտիկներից» մեկը Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն է: Լինելով Կոտայքի թեմի առաջնորդ, բնականաբար, նա կփորձեր իր կողմը գրավել կամ ճնշումներով իրեն ենթարկեցնել Կոտայքի մարզի եկեղեցու հովիվներին:
«Տիրադավների» խմբակին են միացել Կոտայքի մարզի Նոր Գեղիի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահան քհն. Միրզոյանը, Լեռնանիստի Ս. Աստվածածին, Ս.Ավազան եկեղեցիների հոգևոր հովիվ `Տեր Շնորհք քհն. Մաթևոսյանը, Չարենցավանի Ս. Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Համազասպ քհն. Հագեյանը, Գառնիի Գառնիի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը: Մայակովսկու Ս. Գևորգ և Արամուսի Ս. Հակոբ եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Վարդան քհն Ներսիսյանը:
Մեզ հասած տեղեկություններով, ճնշումներով եւ համոզելով են հոգեւոր հովիվները միացել եկեղեցու դեմ տարվող պայքարին: Լինելով երկար տարիների հոգեւոր հովիվներ, նրանք կտակարանը, կարդացած կլինեին և կիմանային, որ դեպի փրկություն տանող ճանապարհը քարքարոտ է եւ նեղ, եւ ով որ մինչեւ վերջ հաստատուն մնա այդ ճանապարհին, նա էլ կանցնի նեղ դռնով:
Փաստորեն այս հոգեւոր հովիվներն անգամ քարքարոտ ճանապարհին ոտք չէին դրել, հենց մի փոքր փորձության հանդիպեցին, դրժեցին իրենց ուխտը: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ընթացող ճգնաժամը օր-օրի ավելի է խորանում, բայց պատմությունը ցույց է տվել, որ պետության կողմից եկեղեցու նյատմամբ ոտնձգությունները գրեթե միշտ ձախողվում են: