Քաղաքականություն

Ընտրություններից հետո Տիգրան Ուրիխանյանը գնացել է «իրա ճանապարհով, մենք՝ մեր ճանապարհով»․ Վարդան Այվազյան

Ընտրություններից հետո Տիգրան Ուրիխանյանը գնացել է «իրա ճանապարհով, մենք՝ մեր ճանապարհով»․ Վարդան Այվազյան

Տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած համերաշխության կոչի շրջանակներում Տիգրան Ուրիխանյանի հանդիպմանը հետևել էր «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության հաղորդագրությունը, որում ասվում էր, որ Տիգրան Ուրիխանյանը Փաշինյանի հետ հանդիպման համար լիազորված չի եղել ո՛չ Արա Աբրահամյանի, ո՛չ էլ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության կողմից: Տեղեկություններ ստացանք, որ Արա Աբրահամյանի ֆինանսավորմամբ ստեղծված կուսակցությունում չեն բավարարվել միմիայն հաղորդագրություններով և նաև լուրջ «ռազբորկաներ» են տեղի ունեցել, որոնցում հատկապես ակտիվ է եղել սահմանադրագետ Վարդան Այվազյանը։ Մեզ հետ զրույցում նա, սակայն, հերքեց, թե Ուրիխանյանի հետ որևէ տհաճ խոսակցություն է ունեցել։ «Ես քվեարկությունից հետո ո՛չ Ուրխանյան եմ տեսել, ո՛չ շփվել եմ, որտեղի՞ց նման լուրեր, ես կարծում եմ՝ սա Ձեր լրագրողական հիվանդագին երևակայությունն է»,-ասաց Վարդան Այվազյանը։

Նկատեցինք՝ գուցե անձամբ Ուրիխանյանի հետ չի վիճաբանել, բայց արտահայտվե՞լ է։

«Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ արտահայտվել»,- ավելի բորբոքվեց Այվազյանը։

Նա վստահեցրեց, թե ինչ-որ տեղերում արտահայտվելու սովորություն չունի, որ մի հատ էլ «տեղ ա հասել»։ Վարդան Այվազյանն ասում է․ «Ես իմ մտածածը ֆեյսբուքյան իմ էջով ֆիքսել եմ, տեսած կլինեք»։

Վարդան Այվազյանն ասում է, որ հունիսի 20-ի ընտրություններից հետո Տիգրան Ուրիխանյանը գնացել է «իրա ճանապարհով, մենք՝ մեր ճանապարհով»։
Ավելին ասաց, որ Ուրիխանյանը միգուցե է դա է նկատի ունեցել՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը գնալուց առաջ որևէ մեկին տեղյակ չպահելով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image