Հասարակություն

Չաշխատածի թոշակը 36-ից դարձնում եք 46 հազար, աշխատածինն ավելի քի՞չ, սա ապտակ է թոշակառուներին

Չաշխատածի թոշակը 36-ից դարձնում եք 46 հազար, աշխատածինն ավելի քի՞չ, սա ապտակ է թոշակառուներին

Նիկոլ Փաշինյանը որոշել է «կաշառել» թոշակառուներին: Նա հայտարարել է, որ թոշակները ապրիլի 1-ից բարձրանալու է 10 հազար դրամով, սակայն պարզվում է անգամ այս հարցերում Փաշինյանը մարդկանց հետ ազնիվ չէ` ոչ թե 10 հազարով են բարձրացնում, այլ` մինչև տասը հազար դրամ: Իր ասելով` «բարձր թոշակ» ստացողներինը կլինի 10 հազարից պակաս: Մենք ճշտեցինք 600 հազար թոշակառուներից միայն 70 հազարից մի քիչ ավելի մարդ է այդ 10 հազարը ստանալու: Փաշինյանն այս «ավետիսը» երեկ հանրությանը փոխանցեց ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով, ինչին օգտատերերը ակտիվորեն արձագանքում էին: Չնայած քոմենթների մեծ մասն արագորեն ջնջում էին էջից: Մենք ներկայացնենք տակը մնացածներից մի քանի հետաքրքիր մեկնաբանություն.

Մրդո Սանոսյան. «եթե էս անգամ էլ սխալվենք, հետո արդեն լացելու երկիր էլ չենք ունենալու` արթնացեք ու մի խաբվեք սրանց»:

Աշոտ Եղիազարյան. «Բա ասում էիք՝ թոշակ բարձրացնեմ որ ի՞նչ անեն։ Հիմա հույսդ մնաց թոշակառունե՞րը»:

Դիանա Մկրտչյան. «10000- ով առնում եմ ձեզ, Հայ ազգ»

Տիգրան Մանուկյան. «Ինչքան պիտի ստոր լինեք, որ թոշակառուի հացի փողը օգտագործեք ձեր աթոռները պահելու համար»:

Սամվել Աբրահամյան. «Սա ոչ թե իշխանություն ա, այլ չարիք, որը քանդում ա երկիրը ու հիմա էլի ուզում ա խաբելով` մնալ»:

Արսեն Պետրոսյան. «Եթե ապրիլ 1-յան կատակ չի, կարող է դիտարկվել հունիս 7-յան ընտրակաշառք»:

Ջուլիա Ազիզյան. «Ոչ մի աճ էլ չկա, ուղղակի ընտրությունները մոտ են»:

Մերի Գաբրելյան. «Ընտրությունների շեմին եք, հա՞»:

Գայանե Հովսեփյան. «Թոշակները պետք է բարձրացնել նաև ըստ ստաժի գործակցի, իսկ դուք ասում եք` ումը բարձր է՝ քիչ կավելանա. էդ բարձրը հարաբերական է, ինչպե՞ս հասկանալ։ Չաշխատածի թոշակը 36-ից դարձնում եք 46 հազար, աշխատածինն ավելի քի՞չ, սա ապտակ է թոշակառուների աշխատանքային վաստակի հանդեպ»:

Գևորգ Անանյան. «Թոշակը տալիս են` ըստ վաստակի, բարձր թոշակը նույնպես պիտի բարձրանա»:

Գենադի Երեմյան. «Արցախցիների կուտակայինները, որը պահում եք ապօրինաբար, ե՞րբ եք մտադիր վերադարձնել»:

Ալինա Համբարձումյան. «Նախընտրական կաշառք»:

Կարինե Չալաբյան. «Թոշակների հետ մեկտեղ մի 5 անգամ էլ իր աշխատավարձը կբարձրանա»:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image