Հասարակություն

Բագրատ Սրբազանն այցելում է Շիրակի թեմ՝ հանդիպելու Միքայել Աջապահյանին

Բագրատ Սրբազանն այցելում է Շիրակի թեմ՝ հանդիպելու Միքայել Աջապահյանին

Ինչպես արդեն հայտնել էինք, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արդեն Գյումրիում են։ Հազարավոր մարդիկ են հավաքվել Գյումրու թատերական հրապարակում։ Իջևանի երեխաների երգչախմբի ելույթից հետո Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ պատրաստվում է այցելել Շիրակի թեմի առաջնորդարան ՝ հանդիպելու «ավագ եղբորը»՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապայանին ։

Նրան միացան բոլոր հավաքվածները եւ Ռիժկովի հայտնի ճեմափողոցով շարժվեցին դեպի առաջնորդարան։ Ճանապարհին Սրբազանին ողջագուրվում էին քաղաքացիներ։ Զեռո սննդի սպասարկման կետն այն կանգառն էր, որտեղ Սրբազանի նախաձեռնությամբ երեխաները որոշեցին ճաշել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image