Այլ

Նավթը Համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալ

Նավթը Համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալ

Նավթը Համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալ։ Ներդրողների համար առաջնահերթ կարեւորություն են ներկայացնում երկու գործոն՝ աշխարհաքաղաքական իրավիճակը եւ ԱՄՆ պաշարների մասին եղած ոչ պաշտոնական տվյալները։ Համաձայն միջազգային բորսայական սակարկությունների տվյալների՝ Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը սեպտեմբերյան ֆյուչերսների համար թանկացել է 2,13 դոլարով եւ կազմում է 76,29 դոլար։ Նյու-Յորքի NYMEX բորսայում WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների մեկ բարելի գինը թանկացել է 2,06 դոլարով եւ կազմել 72,5 դոլար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image