Այլ

Կաթվածն ու սրտի կաթվածը կարելի է կանխել նախապես հետազոտվելով

Կաթվածն ու սրտի կաթվածը կարելի է կանխել նախապես հետազոտվելով

Բժիշկ կարդիոլոգ Աննա Կորենևիչը հայտնել է թե ինչպես կարելի է ժամանակին ախտորոշել և կանխարգել կաթվածն ու սրտի կաթվածը։ Ժամանակին ախտորոշում անելի համար, ըստ բժշկի, պետք է անցնել աթերոսկլերոզի հետազոտություն և հանձնել մի շարք անալիզներ, որոնց արդյունքները ցույց տալ կարդիոլոգին։

«Մեր ու ձեր իրավիճակը, ցավոք, աղետալի է, և Երկիր մոլորակի վրա մարդիկ մահանում են  հիմնականում կաթվածներից ու սրտի կաթվածներից։ Մահանում են միանգամայն հանկարծակի ու անսպասելի և կամ հիվանդանում ու հաշմանդամ են դառնում»,- ասել է Կորենևիչը։

Նրա խոսքով՝ սրտանոթային հիվանդությունների հայտնաբերման համար պարտադիր չէ միայն սրտի МРТ։ Բայց հետազոոտությունը անպայման պետք է ներառի հանգստի ու լարվածության ժամանակ ՝ ЭКГ ,սրտի, պարանոցի և ոքտերի անոթների, վահանաձև գեղձի, երիկամների, լյարդի УЗИ, հոլթերթյան դիտարկում, արյան կլինիկական և մեզի ընդհանուր  անալիզներ։ Նախապես հետազոտվել պետք է  40-ից բարձր անձանց, ինչպես նաև նրանց, ովքեր  սրտի հետ կապված բողոքեր ունեն։ Ավելի վաղ Կորենևիչը ցրել էր այն միֆը, թե ալկոհոլը լայնացնում է անոթները և դրանով իսկ տրմոբոզների համար կանխարգելիչ նշանակություն ունի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image