Հասարակություն

Ագրարային համալսարանն աջակցում է ինքն իրեն 

Ագրարային համալսարանն աջակցում է ինքն իրեն 

Պարզվում է, Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամից բացի կա նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աջակցության հիմնադրամ (ՀՎՀՀ 02619312): Սույն հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Ագրարային համալսարանի տարածքում եւ վերջին 4 տարիներին ծախսել է շուրջ 70 միլիոն դրամ: Առաջին հայացքից թվում է, թե ինչ վատ բան է համալսարանին աջակցելը: Սակայն Աջակցության հիմնադրամի վերջին տարիների գործունեությունն ուսումնասիրելիս բացահայտեցինք մի քանի փաստ: Աջակցության հիմնադրամի տնօրենը եղել է՝ ոչ ավել, ոչ պակաս, համալսարանի վարչական աշխատակիցը՝ մարքեթինգի եւ զարգացման բաժնի պետը:

Աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ամբիոնի վարիչ, Ագրարայինի համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Գուրգեն Եղիազարյանը: Աջակցության հիմնադրամն ագրարայինի ղեկավարությանն ազատել է նաեւ մեկ այլ գլխացավանքից՝ ծախսերն առանց պետական գնումների գործընթացի եւ ընթացակարգերի կատարելուց: Թերեւս մյուս բուհերը կարող են կիրառել ագրարայինի այս հաջողված փորձը: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image