Բնապահպան Սիլվա Ադամյանը անդրադարձել է Ռուբինյանց փողոցում ծառերի վիճակին։ Նա հայտնել է, որ տարածքում վնասվել են կանաչ ծառերը՝ կատարվածը որակելով որպես անընդունելի գործողություն։
Ադամյանի խոսքով՝ առողջ ծառերի նկատմամբ նման վերաբերմունքը բնապահպանական լուրջ խնդիր է և չի կարող արդարացվել։ Նա կատարվածը բնորոշել է որպես խուլիգանություն՝ մտահոգություն հայտնելով քաղաքային կանաչ տարածքների պահպանության վերաբերյալ։