Քաղաքականություն

Ով Նիկոլին ասի՝ աչքիդ վերևը ունք կա, հայտնվելու է նույն վիճակում

Ով Նիկոլին ասի՝ աչքիդ վերևը ունք կա, հայտնվելու է նույն վիճակում

Եկեք մի պահ պատկերացնենք, որ ես մեքենաների լվացման կետ ունեմ, հերթի տակ աշխատում է իմ բիզնեսը, իմ կյանքում ամեն ինչ լավ է, որ պահին ուզեմ՝ կարող եմ Հայաստանից գնալ մի կայուն, ապահով երկրում ապրել:
Բայց չեմ գնում, ավելին՝ տարվա մեծ մասը Հայաստանում եմ ապրում, դեռ մի բան էլ դրսում աշխատած փողերս իմ երկրում բարեգործության վրա եմ ծախսում, բիզնեսիս մեջ ներդրումներ եմ անում և այլն, մի պայծառ օր էլ չեմ դիմանում ու եկեղեցուն պաշտպանող նյութ եմ գրում: Ոչ մի էքստրեմալ բան, մեղմ ու զուսպ գրառում, որ՝ տղերք, հեռու մնացեք եկեղեցուց, դա ձեր խելքի բանը չի: 

Ու այդտեղ սկսվում ա, իշխանությունը քրեական գործ է հարուցում, ինձ կալանավորում է բացարձակ  ապօրինի, երկրի ղեկավարն էլ հայտարարում է, որ ավտոլվացման կետս խլելու է: Արագի մեջ մի երկու նախկին հաճախորդ է գտնում, ով հրապարակային հայտարարում է, որ իմ լվացման կետում փոլիշը վատ են փայլեցրել, կամ անվադողերի և «դիսկերի» արանքը առհասարակ չեն լվանում, մի խելոք էլ կանգնում ասում է, թե բա իրանց լվացած մեքենայով, որ անձրևի տակ ցեխերի մեջ քշում եմ, միանգամից կեղտոտվում է: Մարդիկ նայում են ու կամաց-կամաց սկսում մտածել, թե բա՝ կարող ա էս Նորիկի լվացածից ա, որ առանց ասֆալտ ճամփեքին քշում ենք, մեքենան կեղտոտվում ա, կամ կարող ա էն, որ Ռուսաստան «մոյկեք» ունի ու էնտեղ ավելի շատ փող է աշխատում, դրա համար է որոշել մեր եկեղեցին պաշտպանի, հաստատ ռուսները ասած կլինեն, իրավիճակը արագ թեժանում է:

Հայկական ավտոլավացման աշխատողներս նայում են ու շշմում, թե այ մարդիկ, դուք հո գի՞ժ չեք, ո՞վ ա տեսել պետությունը ասֆալտ չկառուցի ու մեքենաների կեղտոտվելը համարի ավտոլվացողի մեղքը: 

Վերջը «մոյկի» տղերքը որոշում են փողոց դուրս գալ, ինձ պաշտպանել և բացատրել, որ իրենք լավ են աշխատում, բայց երկրի ղեկավարը սկսում է սպառնալ՝ եթե դուրս կգաք, գործից կհանեմ, Նորիկի տեղն էլ, ասենք, աներձագ Հրաչին կդնեմ: Բոլոր բացատրությունները, թե աներձագ Հրաչը սկի պատգամավոր չի կարում աշխատի, ուր մնաց «մոյկա» ղեկավարի, տեղ չեն հասնում:

Հիմա ասածս ինչ է, էս երկրում ով Նիկոլին ասի՝ աչքիդ վերևը ունք կա, հայտնվելու է նույն վիճակում, սկսել են խոշորից, բայց հասնելու են մինչև վերջին «մոյկա» ու «սալոն», եթե չեք ուզում, որ մի պայծառ օր էլ ձեր բիզնեսի կառավարիչ նշանակվի Մարիամիկ Փաշինյանը, հուլիսի 4-ին պետք է պաշտպանել սեփականության իրավունքը, Նիկոլը պիտի տեսնի, որ իրավունք չունի խլելու մարդու ստեղծածը, կլինի դա «Տաշիր պիցցա», թե մի սուրճի կրպակ, կապ չունի: Մենք բոլորս իրավունք ունենք քննադատելու թե իշխանության, թե անձամբ իրա արածը, իսկ ինքը ոչ մի իրավունք չունի մեզ պատժելու, բիզնես խլելու, ԱԱԾ-ի «պադվալ» նստացնելու: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image