Հասարակություն

Ծաղկաձորի քաղաքապետը թանկարժեք ծառայողական մեքենա  եւ բնակարան է գնել 

Ծաղկաձորի քաղաքապետը թանկարժեք ծառայողական մեքենա  եւ բնակարան է գնել 

Ծաղկաձորի քաղաքապետ Նարեկ Հարությունյանը որոշել է բյուջեի հաշվին շքեղ ծառայողական մեքենա ձեռք բերել։ Քաղաքապետի այս որոշումը հավանության է արժանացել ավագանու կողմից եւ   վերջերս՝  «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ ՍՊԸ»-ից 17 մլն.600 հազար դրամ արժողությամբ քաղաքապետը  գնել է  2023թվականի արտադրության Տոյոտա Քեմրի 2.5լ Էլեգանս  մակնիշի ծառայողական ավտոմեքենա:  Նշենք, որ համայնքապետարանը 2008 թվականի արտադրության 2 ծառայողական մեքենաներ ունի՝ Տոյոտա Կորոլլա, Տոյոտա Քեմրի: Քաղաքապետից հետաքրքրվեցինք՝ թե ինչո՞ւ է որոշել նոր ծառայողական ավտոմեքենա գնել. «Երեւանում պատահարի պատճառով վթարվել է իմ մեքենան, պետք է վերանորգենք եւ  աճուրդի հանենք:  Մեր մեղքով չի եղել պատահարը, մեզ են եկել խփել,  իսկ համայնքապետարանին, որպես վնասի փոխհատուցում 860 հազար դրամ է փոխանցվել»:  

Քաղաքապետարանի պետական գնումների ցանկից տեղեկանում ենք, որ 6մլն. դրամ է նախատեսել 2 ծառայողական՝   Տոյոտա Կորոլլա եւ  Տոյոտա Քեմրի   ավտոմեքենաների՝ տեխնիկական սպասրկման եւ ընթացիկ վերանորոգման համար:  
Բայցի այս, մեր տեղեկություններով՝  Ծաղկաձոր համայնքի ղեկավար ՔՊ-ական Նարեկ Հարությունյանը իր պաշտոնավարման տարիներին Երեւանի «Երազ»  բնակելի թաղամասում բնակարան է  ձեռք է բերել: Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բնակարանը ձեռք է բերել 2020թվականին պետական ծրագրով, արժեքը 17մլն. 50հազար դրամ:  

Նշենք, որ հեղափոխությունից հետո պաշտոններ ստացած ՔՊ-ակաները ունենալով ստաբիլ աշխատավարձ, բնակարաններ են գնել  Երեւանի  տարբեր թաղամասերում, իսկ ամենաշատը՝ «Երազ»  բնակելի թաղամասում:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image