Հասարակություն

Սերոբ Գասպարյանին կալանքի տակ են պահում ենթադրության հիմքո՞վ

Սերոբ Գասպարյանին կալանքի տակ են պահում ենթադրության հիմքո՞վ

Ազատամարտիկ Սերոբ Գասպարյանի գործով նախաքննության ավարտն արդեն հայտարարվել է, գործը ուղարկում են դատարան, «Հրապարակին» տեղեկացրեց Սերոբ Գասպարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: «Սերոբ Գասպարյանը շարունակում է մնալ կալանքի տակ»,-ասաց պաշտպանը:

Գասպարյանի տրամադրվածությունը մարտական է՝ նշեց Ալեքսանյանը: Իրավական առումով գործը սնանկ է, որովհետև Սերոբ Գասպարյանի առնչությունն իրեն վերագրվող արարքին հիմնված է այնպիսի մարդկանց ցուցմունքների վրա, որոնք ոչ թե տեղեկատվություն են հայտնել, այլ ընդամենն իրենց ենթադրությունն են փոխանցել քննությանը, ասաց փաստաբանը:

«Չկա մի փաստական տվյալ, որ Սերոբ Գասպարյանը կազմակերպել է իշխանության զավթում կամ` Գոռլովկա մեկնելը պայմանավորված է եղել այդ նպատակով, այսինքն, հետագայում Հայաստան վերադառնալու և բռնի ուժով իշխանությունը զավթելու նպատակով: Ոչ մի նմանատիպ ապացույց չկա, ով էլ այնտեղ գտնվել է, ով էլ, ենթադրենք` Սերոբ Գասպարյանի միջամտությամբ, գնացել է Գոռլովկա, գնացել է պարզապես աշխատելու և նոր հմտություններ սովորելու և տիրապետելու, բայց չկա որևէ մեկ ապացույց, որ Սերոբ Գասպարյանը կազմակերպել է այդ մարդկանց այնտեղ գնալը՝ հետագայում, չգիտեմ, որպեսզի նախապատրաստվեն ու գան Հայաստանում իշխանություն զավթելու նպատակով: Ոչ մի նմանատիպ ապացույց չկա: Ով էլ ինչ ասում է, երեք-չորս հոգու մասին է խոսքը, ասում են` մեր ենթադրությամբ, մեր կարծիքով Գասպարյանն իմացել է, որ մենք այստեղ այդ նպատակի համար ենք գտնվում, բայց վստահ չենք, դա մեր կարծիքն է, մեր ենթադրությունն է: Այս ձևակերպման հիման վրա Գասպարյանը չորս ամսից ավելի գտնվում է կալանքի տակ»,-ասաց Ալեքսանյանը:

Ըստ պաշտպանի, ազատամարտիկն արդեն 4 ամիս ապօրինաբար զրկվել է ազատությունից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image