Հասարակություն

Բերդում կնոջ հետ Նոր տարին նշելու հնարամիտ ձեւ են գտել

Բերդում կնոջ հետ Նոր տարին նշելու հնարամիտ ձեւ են գտել

Կալանավայրում օղին եւ կանայք արգելված են, բայց ազատազրկված անձինք հնարամիտ են եւ կարողանում են ինչ-ինչ ձեւերով շրջանցել արգելքները: Օրերս նախկին դատապարտյալներից մեկը, ով 10 տարուց ավելի անցկացրել է բերդում, անեկդոտանման դեպք պատմեց, որը միանգամայն իրական է եւ որին ինքն անձամբ է մասնակից եղել: Կարելի է  ասել, նույնիսկ կազմակերպել է:

«Մի Նոր տարի  մտածեցի, թե ինչ կա հնարավոր, որ դեռ չեմ արել, և մտքովս անցավ հետևյալը. սրտի կեղծ սուր ցավերով Նոր տարվա օրը խցակիցներից մեկը ընկնում է գետնին: Էդ դեպքում աշխատողը ուզի թե չուզի՝ շտապ բուժօգնության սրտի բրիգադ է կանչում։ Իմ փորձից գիտեի, որ նման բրիգադներում կանայք են լինում, սովորաբար միշտ գեղեցիկ քույրեր էին գալիս բժշկի հետ։ Մինչ այդ բանտային ձեռագործ նվեր պատրաստեիօնք նրա համար։ Արեցինք, ոնց մտածել էինք: Դե, բնականաբար, բժիշկն ու քույրերը գալիս են   ուղիղ խուց, քանի որ նման հիվանդին չեն կարող տեղից շարժել։ Արդեն սեղանը գցված էր, ամեն ինչ կոկիկ։ Բժիշկները գալիս էին, իրենց գործն էին անում, բնականաբար մի քիչ մնում էին, մինչև իբրև հիվանդի վիճակը կայունանար։ Հենց այդ ժամանակն էլ օգտագործում էինք, որ մեր սեղանին կին նստած լիներ: Դա մեծ ուրածություն էր մեզ համար», - պատմում է նախկին կալանավորը, խնդրելով իր անունը չգրել: Հետո՞: «Հյուրասիրեցինք, նվեր տվեցինք, մի խոսքով, լցրեցինք մեր տոնական օրը»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image